ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ըստ Բուլղարիայի նախագահի` Աստված բուլղարացի է

Ըստ Բուլղարիայի նախագահի` Աստված բուլղարացի է
01.06.2012 | 09:47

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը որոշել է, որ Աստված ազգությամբ բուլղարացի է: Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղական «Տրուդ» թերթին, Պլևնելիևը նման եզրակացության է եկել այն բանից հետո, երբ ծանոթացել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգների վերջին 60 տարվա ընթացքում երկրում տեղի ունեցող երկրաշարժերի գրաֆիկին:
«Երկարաշարժերի գրաֆիկը մեզ ասում է, որ Աստված բուլղարացի է»,-ասել է Պլևնելիևը: Նախագահն ընդգծել է, որ Բալկանյան մյուս երկրների համեմատությամբ` Բուլղարիան երկարշարժերի թվաքանակի չեմպիոն է: Այս հանգամանքը, ըստ երկրի նախագահի, որոշում է Աստծո ազգությունը:
Բուլղարիայի տարածքի մեծ մասը երկրաշարժավտանգ է, որի հետևանքով հաճախ տուժում են երկրի հյուսիսային և կենտրոնական շրջանները: 1986- 1900թթ. Բուլղարիայում տեղի է ունեցել 16 ուժեղ երկրաշարժ:
«Աստված բուլղարացի է» արտահայտությունը բուլղարացի մարզական մեկնաբան Նիկոլայ Կոլևինն է: Նա այդպես է արտահատվել 1993 թվականին` Ֆրանսիայի հետ խաղից հետո, երբ Բուլղարիան վերջինիս հաղթեց 2:1-ով և նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիրը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ